Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող փոփոխությունները նախատեսվում է ԱԺ ներկայացնել աշնանը. Թանդիլյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները կամբողջացվեն և Ազգային ժողովի դատին կներկայացվեն աշնանային նստաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա հայտնեց, որ աշխատելու են այն գրաֆիկով, որ օրենքի փոփոխությունները քննարկվեն ԱԺ աշնանային նստաշրջանում, և աշխատանքներն ավարտված լինեն հունվարի 1-ի դրությամբ:

Նախարարը նշեց, որ բավականին կարճ ժամանակահատվածում կհանդիպի առաջարկություններ ունեցող մարդկանց հետ, որից հետո կպատրաստվի նոր նախագիծը, այն կներկայացվի հանրության դատին, կարծիքներն ամփոփելուց հետո կունենան վերջնական տարբերակ։ «Բացարձակ տեղին չէ այստեղ քննարկել բազմաթիվ այն առաջարկությունները, որոնք ես ստացել եմ: Կան հարթակներ, ես նախագիծը դնելու եմ e-draft-ում, մարդիկ իրենց կարծիքը ասելու են, դա ամփոփվելու է: Ըստ էության՝ մենք ունենք աշխատանքային գործընթաց, որը ես անելու եմ մաքսիմալ սեղմ ժամկետներում, որովհետև կուտակայինն ամենաբարդ ու ամենադժվար լուծելի խնդիրը չի սոցիալական ապահովության ոլորտում, այնքան խորքային խնդիրներ կան»,-նշեց նախարարը:

Պաշտոնյայի խոսքով՝ խնդիրն ընդհանուր հայտարարի գալու և միասնական որոշում որդեգրելու և այն կիրառելու մեջ է: «Դա անելը հնարավոր է, հեշտ է, և տեսանելի ու կարճ ապագայում դա արվելու է»,-վստահեցրեց Մանե Թանդիլյանը:

Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր, այնուամենայնիվ, չեն ցանկանում հուլիսի 1-ից միանալ համակարգին, նախարարը հանդիպելու է նրանց հետ՝ լսելու մտահոգություններն ու ընդունելի լուծումների հանգելու նպատակով:

Կառավարությունն առաջարկել է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո քաղաքացիները վճարեն 2.5, պետությունը՝ 7.5 տոկոս: Նախկինում կենսաթոշակային համակարգի մասնակիցը վճարում էր իր եկամտի 5 տոկոսը, 5 տոկոսն էլ՝ պետությունն էր վճարում անձի օգտին: Այսօր՝ հունիսի 21-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ որդեգրվել է ժամանակավոր լուծում, որն ուղղված է հանգիստ պայմաններում հարցը քննարկելուն և բոլոր շահագրգիռ կողմերի համար կոնսենսուսի հասնելուն: Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիներին: Կենսաթոշակային համակարգի կառավարիչները երկուսն են՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ:

Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ