Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իտալիայում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ և խաչքարի օծում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իտալիայում նոյեմբերի 2-ին նշվող հանգուցյալների հիշատակի օրը Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի էկումենիկ պատարագ` եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի  գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ է արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից: Պատարագին դուդուկով հնչել են Կոմիտասի շարականներից՝ իտալահայ Արամ Իպեկջյանի կատարմամբ:

Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ և հայ մեծանուն քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի՝ Սուրբ Էջմիածնում գտնվող խաչքարի կրկնօրինակն է: Օծման արարողությունը կատարել են Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:  

Խաչքարի վահանակի վրա գրված է. «Այս խաչքարը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի (1915-2015) կապակցությամբ՝ ի հիշատակ Սուրբ Նահատակների և որպես զգուշացում ապագա սերունդներին՝ ազգերի միջև խաղաղության մշակույթին նպաստելու համար: Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից՝ պարոն Արթուր Հակոբյանի մեծահոգի աջակցությամբ»:

Խաչքարի օծումից հետո ելույթներ են ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ 2015թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն է հայտն ել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:  

Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորել են անցյալի ցեղասպանությունների մասին հիշողությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ նոր ոճիրները կանխարգելելու նպատակով: Դեսպան Սարգիս Ղազարյանը նկատել է, որ այդ հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Նա խոսել է քրիստոնեության օրրան Միջին Արևելքում Իսլամական պետության կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագությունների մասին: Դեսպանը նաև հիշատակել է Սուրբ Հովհաննես Պողոս Եր կրորդի՝ 1986թ. Ասիզիում ասված` «Չկա խաղաղություն առանց արդարության» խոսքերը և հորդորել ներկաներին ջանք չխնայել պայքարելու այլատյացության և ժխտողականության դեմ: Դեսպան Սարգիս Ղազարյանը խոսել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքների մասին:

Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա են եղել Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին (Claudio Ricci), իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հավատացյալներ: Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց է տվել տեղական ռադիոհեռուստատեսային ընկերությանը:

Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի  կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:

Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ