Թրամփը հանդիպել է այն ընտանիքների հետ, որոնց անդամները սպանվել են ներգաղթյալների կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի կողմից իրականացվող «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության պատճառով առաջացած ճգնաժամի ֆոնին հանդիպել է այն ընտանիքների հետ, որոնց անդամները սպանվել են անօրինական ներգաղթյալների կողմից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս ամերիկացիները ընդմիշտ բաժանված են իրենց ընտանիքներից, ոչ թե մեկ, երկու օրով, այլ ընդմիշտ, քանի որ նրանք սպանվել են անօրինական ներգաղթյալների կողմից», — իր ելույթում ասել է Թրամփը:
Նրա խոսքով, դա շատ անարդար իրավիճակ է:
Թրամփը չորեքշաբթի ստորագրել է հրամանագիր, որով ԱՄՆ սահմանին ներգաղթյալների ձերբակալման ժամանակ նախատեսվում է չբաժանել ծնողներին եւ երեխաներին: Նախագահը իր կուսակիցների, հասարակական կարծիքի, ընդդիմության ճնշումների ներքո զիջումների գնաց



