Դիրքերում մահացած պայմանագրային զինծառայողը 3 երեխաների հայր էր. ընտանիքն ապրում է փայտե տնակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆN զորամասի մարտական դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը, որի համագյուղացին էր մահացած զինծառայողը: Մելքոնյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, տուն չունեն, բնակվում են փայտե տնակում:
«2 աղջիկ, 1 տղա ունի, աղջիկներից մեկին մեկ շաբաթ առաջ է ամուսնացրել, տղան էլ դպրոցական է»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Մելքոնյանը մահացել է հունիսի 22-ին: Դեպքի հանգամանքները պարզվում են:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



