Բնակիչը ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է տան տանիքում գտած զինամթերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրշալույս գյուղի մի բնակիչ հունիսի 22-ին ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Քաղաքացին հայտարարել է, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ, և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, ով 1989-1994թթ մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին և մահացել է 2011 թվականին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



