ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում ԵՄ-ն պատասխան քայլեր կձեռնարկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել էր, որ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար 20 տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառի:
«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող են մեքենաները սպառնալիք դառնալ անվտանգության համար: Եթե նրանք որոշեն մաքսատուրքեր սահմանել, ապա մենք կրկին այլ տարբերակ չենք ունենա, քան արձագանքելը», - Monde-ին հայտարարել է Կատայնեն:
Նա ավելացրել է, որ «Եվրոպան չի ցանկանում պայքարել ոչ Twitter- ում, ոչ էլ լայն հասարակության միջոցով»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



