Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի եղբորորդի համայնքապետը կհանդիպի իր հրաժարականը պահանջողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը. նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետը ասաց, որ իր հրաժարականը պահանջող գյուղացիների հետ հունիսի 26-ին հանդիպում է տեղի ունենալու, որտեղ ինքը բոլորի հարցերին կպատասխանի:
«Ինչ հարցեր բարձրացվել են իմ վերաբերյալ, բոլորի պատասխանը լինելու է, ոչ մի հարց անպատասխան չի մնա այդ օրը»,- ասաց նա:
Զարզանդ Գրիգորյանի խոսքով՝ 1997 թվականից իրենք լավ հարաբերությունների մեջ չեն եղել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007-2008 թվականներից ընդհանրապես չեն շփվել:
Նշենք, որ գյուղապետը համայնքը ղեկավարում է 2008 թվականից:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



