Ռուսաստանից Թուրքիա ուղեւորվող ինքնաթիռի շարժիչը խափանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆովոսիբիրսկից Թուրքիայի Անթալիա քաղաք մեկնող ինքնաթիռը, որի սրահում մոտ 200 մարդ է եղել, շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել Ղազախստանի արեւմտյան Աթիրաու քաղաքում։ Այս մասին հաղորդել է Ղազախստանի ներդրումների եւ զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կոմիտեի հաղորդագրությունում նշվում է, որ կիրակի օրը Նովոսիբիրսկ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռից շարժիչի խափանման հաղորդագրություն է ստացվել։
«Անձնակազմը վթարային վայրէջք կատարելու որոշում է կայացրել»,-հայտնել են գերատեսչությունում՝ հավելելով, որ ինքնաթիռը, որում 190 ուղեւոր եւ անձնակազմի 6 անդամ է եղել, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



