Համացանցում ծաղրել են Թերեզա Մեյին ծիծաղաշարժ «ծնկածալի» համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցում քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ռեվերանսներ (ծնկածալ ողջույն) անելու տարօրինակ ձեւը, գրում է The Independent թերթը։
Թերթն ուշադրություն է դարձրել կառավարության ղեկավարի վերջերս կատարած այցին Նոթինհեմշիրի վերականգնողական կենտրոն, որտեղ այցելել էր նաեւ արքայազն Ուիլյամը։ «Մեյը թագավորական ընտանիքի անդամներին ողջունել է այնքան ցածր ռեվերանսով, որ այդ ամենը տարօրինակ է թվում»,-գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ վարչապետը ծիծաղաշարժ «ծնկածալ» է կատարում։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որում Մեյը տարօրինակ կերպով ողջունում է թագուհի Եղիսաբեթ 2-րդին ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



