Առաջիկա տարիներին կատալոնական ճգնաժամը կարգավորել չի հաջողվի. Իսպանիայի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ կատալոնական ճգնաժամն առաջիկա տարիներին կարգավորել չի հաջողվի: Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Սանչեսը շեշտել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդիրների լուծման համար: «Հույս ունեմ, որ նրանք չեն վերադառնա միակողմանի քայլերին: Կատոլոնիայի ճգնաժամը չի լուծվի ո՛չ մեկ կամ երկու, ո՛չ էլ հինգ-վեց տարվա ընթացքում», - համոզված է վարչապետը:
Կատալոնիան ավելի քան վեց ամիս ապրում էր առանց տեղական իշխանությունների, քանի որ դրա դեմ կիրառվել էր սահմանադրության 155-րդ հոդվածը, որն այնտեղ Մադրիդի անմիջական կառավարում էր ենթադրում: Հոդվածի ժամկետը սպառվել է հունիսի 2-ին: Կիմ Թորայի գլխավորությամբ նոր կառավարությունն արդեն սկսել է գործել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



