Մեքսիկայում վեց մարդ է սպանվել 2018 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի հանդիպումը դիտելու ժամանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի Սյուդադ-Խուարես քաղաքում շաբաթ օրը վեց մարդ է սպանվել աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի եւ Հարավային Կորեայի հավաքականի միջեւ աշխարհի հանդիպումը դիտելու ժամանակ: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով El Universal-ը:
Թերթի փոխանցմամբ՝ յոթ տղամարդ հավաքվել էր իրենցից մեկի առանձնատան ավտոտնակում՝ իրենց հավաքականի խաղը դիտելու համար: Երբ նրանք դասավորել են սեղաններն ու աթոռները, միացրել են հեռուստացույցը, բացել են գարեջուրը եւ սկսել են դիտել խաղը, ավտոտնակ զինված մարդիկ են ներխուժել եւ կրակ են բացել երկրպագուների ուղղությամբ: Նշվում է, որ տղամարդկանցից 6-ը տեղում մահացել է, եւս մեկը վիրավորվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



