Մելբուռնի կենդանաբանական այգում վայրի աղվեսը 14 պինգվինների Է խեղդել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎայրի աղվեսը ներթափանցել Է Մելբուռնի «Վիկտորիա» կենդանաբանական այգու տարածք եւ խեղդել 14 փոքր պինգվինների: Այս մասին հաղորդել Է հիմնարկության կայքը:
Ողջ մնացած 15 պինգվիններին տեղափոխել են հուսալիորեն պաշտպանված վայր: Դրանք այնտեղ կգտնվեն, քանի դեռ աղվեսը չի հեռացել կենդանաբանական այգուց կամ Էլ չեն բռնել դրան: Գիշատչին որսալու համար ներգրավված Է աղվեսների մասնագետ:
«Վիկտորիայի» տարածքում տեղակայված են հսկման խցիկներ եւ թակարդներ, բայց դրանք, փաստորեն, աղվեսին չեն խանգարել:
Փոքր պինգվինը բոլոր պինգվինների ամենափոքր տեսակն Է: Դրա մարմնի երկարությունը կազմում Է շուրջ 30 սանտիմետր, քաշը՝ 1 – 1,5 կիլոգրամ: Բնակվում Է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հարավի ծովեզերքին եւ մերձակա կղզիներում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



