Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արտակ Զեյնալյանը վստահեցնում է՝ Հայաստանում դատարաններն ազատ են, արտոնյալներ չեն լինելու

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 26-ին մասնակցել է «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումն  իրականացվել  է GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, դատավորներ,  գերմանացի փորձագետներ, այլք:

Նախարար Զեյնալյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհավորել  Վարչական դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն այսօր շատ բարձր ժողովրդականություն է վայելում. դա պետք է վերակիչ լինի նաև դատական համակարգի համար: «Հայաստանում Սահամադրությամբ, ինչպես նաև միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով գործում է իրավունքի գերակայության սկզբունքը: Հաճախ իրավական ձևակերպումները հակասության մեջ են մտնում Սահամանդրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ: Եվ մենք ունենք Վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, և ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը: Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզներում: Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն և ոչ թե բացառություն»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Նախարարն անդրադարձել է նաև այն երևույթին, որ եղել են պետական մարմիններ, որոնք վարչական դատարանում չեն պարտվել կամ դրանց պարտությունն այնքան հազվադեպ է եղել, որ ուղղակի չի նկատվել: «Այդպիսի մարմիններ Հայաստանում չպետք է լինեն՝ անկախ այդ մարմնի անվան հնչեղությունից: Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն: Դատարաններն ազատ են. ոչ միայն մենք չենք այսպես ասած «զանգելու» դատավորներին, այլ նաև թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը «զանգահարի»»,- ասել է նախարար Զեյնալյանը և կոչ արել դատավորներին արդարադատությունն իրականացնել գիտելիքի հիման վրա, խղճով և Հայաստանի Հանրապետության անունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են 10 տարիների ընթացքում վարչական արդարադատության ոլորտում ունեցած ձեռքբերումները, առկա խնդիրները, ինչպես նաև հետագա զարգացման տեսլականը: Զեկույցների ներկայացման ավարտին տեղի է ունեցել նաև մասնագիտական քննարկում:

 

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)