Շահեն Ավագյանը երեք անշարժ գույք ունի, որից մեկը՝ բազմաբնակարան շենք. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 15–ին Շահեն Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այնուհետ նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:
Ավագյանն իր՝ արտգործնախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելու կապակցությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նշել է երեք անշարժ գույքի սեփականատեր լինելու մասին: Այսպես, նրան են պատկանում մեկական այգետնակ, բնակարան և բազմաբնակարան բնակելի շենք:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 13 միլիոն դրամ ու 50 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 10 միլիոն 327 հազար դրամ, որը ստացվել է նախկին աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում