ՀՀ նախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հաշվի առնելով ստացված հայտերի մեծ թիվը՝ գործընթացը կիրականցվի փուլերով: Առաջին հերթին ուսումնասիրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների համար ստացված դիմումները:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո դիմումատուների հետ հետադարձ կապ կապահովվի:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



