Ադրբեջանը հայտնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական կողմը հայտնում է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 2-ից մինչեւ հուլիսի 6-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունը, հայտնում են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչեւ 20 հազար զինվորական, մինչեւ 120 տանկ եւ այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռաահրետանային համակարգեր, համազարկային կրակի եւ ականանետների համակարգեր, տարբեր նշանակության բանակային եւ ճակատային ավիացիայի մինչեւ 30 միավոր:: Զորավարժությունների ժամանակ կհղկվի հարձակվողական օպերացիան: Զորավարճությունների անցկացման վայրը չի նշվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
4
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



