Նորանշանակ մարզետի հողամասերի «հավաքածուն». «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 1–ին Շիրակի մարզպետ նշանակված Կարեն Սարուխանյանը հունիսի 24–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նորանշանակ մարզպետը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից մեկը առանձնատուն է, իսկ վեցը՝ հողամաս: Նրան է պատկանում նաև «VAUXHALL ASTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան:
Հունիսի 1–ի դրությամբ Սարուխանյանն ունեցել է 1 միլիոն 500 հազար դրամ դրամական միջոցներ և 341 հազար դրամ եկամուտ, որը նրա՝ հունվար–հունիս ամիսներին ստացած աշխատավարձն է:
Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



