Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մանկապարտեզ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես երևում է, ԱԱԾ պետը սկսելու է հավաքել նաև որոշ պաշտոնյաների: Ներկայիս պաշտոնյաների: Բայց ոչ թե Նալբանդյան փողոց տանելու, այլ Սունդուկյան փողոց՝ իր ընտանիքին պատկանող մանկապարտեզ: Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց պետությունը կվճարի: Կատակը՝ կատակ, բայց այս օրերին պարբերաբար հնչող մի շարք հայտարարություններ կամ գործողություններ ուղղակի մի բառով է հնարավոր միայն որակել՝ մանկապարտեզ: Նույնիսկ անվանական նշելու էլ չէ, քանզի այնքան պարբերական են դարձել պարզունակությունն ու գործելակերպի էժանագին մեթոդները, որ ստիպված ես մտածել, թե իրոք վարչապետը ֆիզիկապես ի վիճակի չէ տեղեկանալ ամենի մասին: Չենք կարծում, թե Փաշինյանն ինքը նորմալ կհամարի թեկուզ իր կուսակից պաշտոնյաների անհասկանալի պահվածքը. մի դեպքում մեծամիտ ամբարտավանություն, մեկ այլ դեպքում էժանագին մեղադրանքներ՝ ընդհուպ ՃՈ դիմելու գնով, մեկ այլ դեպքում լրատվամիջոցի հետ հոխորտանքով շփվող պաշտոնյա և այլն: Ու ցավալին այն է, որ նման պահվածքը սկսում է վարակի պես տարածվել: Օրինակ, նախկին իշխանությունները երբեմն արգելում էին իրենց որոշ պաշտոնյաների կամ պատգամավորների՝ հրապարակային ելույթներ ունենալ, ավելին, նույնիսկ 500 մետրից պակաս հեռավորություն ունենալ լրագրողների հետ (դե, որոշ բացառություններով, որոնք ուղղակի անփոխարինելի էին իրենց «փառահեղ» մտքերով): Ու քանի որ նախկինների գերակշիռ մասը ենթակա էր նման արգելքի, արդյունքում հանրությանը հրապարակայնորեն երևում էին սակավները, թեպետ դրանց մեծ մասի բերաններն էլ հանգիստ կարելի էր «սքոթչել»: Հիմա գուցե նույն մեթոդը կիրառի նաև վարչապետը, քանզի նորաթուխ պաշտոնյաներից ոմանք ուղղակիորեն քայքայում են այն հզոր վարկանիշն ու համակրանքը, որ ունի Փաշինյանն անձնապես: Թեպետ, ընդհանուր առմամբ, երևի ժամանակն է վերանայել նշանակումների մի որոշ մասը, հակառակ պարագայում հարկ կլինի արտահերթ ընտրություններն անցկացնել ոչ թե մեկ տարվա, այլ մեկ ամսվա ընթացքում, քանի դեռ շատ ուշ չէ:

Փորձը ցույց է տալիս, որ հստակ ճանապարհ չանցած, որոշակի կառավարման փորձ չունեցող, վերջինիս մասին գոնե տարրական պատկերացում չունեցող անձինք, որքան էլ հանճարեղորեն խելացի լինեն, անպայման խնդիրներ են ունենում, արդյունքում խնդիրներ են ստեղծում թե՛ երկրի ղեկավարության, թե՛ ընդհանրապես երկրի ու ժողովրդի համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել Կարապետյան