Կաթի վերամշակման և պանրի արտադրամասերի գործունեությունը վերականգնվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները: Այս մասին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
«Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյուքնում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել են, արտդրամասերը վերսկսել են արտադրական գործունեությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



