Կապանում փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«911» ծառայությանը հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն (1971 թ.) մնացել է փլվածքի տակ և մահացել:
Փրկարարները երկաթբետոնե կառուցատարրերի տակից դուրս են բերել մահացած քաղաքացվու դին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



