Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Ադրբեջանը հունիսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այս մասին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



