Սաուդյան Արաբիայի թագավորը եւ Թրամփը հաստատել են նավթի շուկայի կայունության պահպանման անհրաժեշտությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է նավթի համաշխարհային շուկայի իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությունը հաղորդել է, որ երկու երկրների ղեկավարները «վերահաստատել են նավթի շուկայի կայունության եւ միջազգային տնտեսական աճի համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը»:
Զրույցի արդյունքների հիման վրա կազմված հայտարարության մեջ նշվում է, որ թագավորը եւ նախագահը «աջակցել են արտադրող երկրների ջանքերին` մատակարարման պոտենցիալ պակասը փոխհատուցելու համար»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահն Twitter-ում գրել էր, որ Սաուդյան Արաբիային խնդրել է 2 մլն բարելով ավելացնել նավթի արդյունահանումը եւ համաձայնություն է ստացել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



