Սևանի բնակչուհին ոստիկանությանն է հանձնել ավտոտնակից գտնված զենք- զինամթերքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել իր ավտոտնակում զենք-զինամթերք գտնելու մասին:
«Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքացին նույն օրն առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս է գտել այդ զենք-զինամթերքը: Կնոջ խոսքով՝ զենքը պատկանել է հանգուցյալ հորը:
Դեպքի վայրի զննությամբ ավտոտնակի նկուղից հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 750 փամփուշտ, ամբողջությամբ կոռոզիայի ենթարկված ՌԳ-42 տիպի 10 նռնակ՝ պայթուցիչներով, և նռնակի պայթուցիչներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



