Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներով ցանկանում է Իրանի ժողովրդին իշխանության դեմ տրամադրել
ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշումը նպատակ ունի իրանցիներին սեփական իշխանության դեմ տրամադրել: Շաբաթ նման կարծիք է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանք օգտագործում են տնտեսական ճնշումը ժողովրդին համակարգից առանձնացնելու համար <...>, բայց նախկինում դա փորձել են անել ԱՄՆ-ի 6 նախագահները եւ նրանք ստիպված են եղել հանձնվել», - Reuters-ը ներկայացնում է Խամենեի խոսքը:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս Իրանի միջուկային գործունեությունը սահմանափակող ԳՀՀԾ-ից՝ Եվրամիության, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի պատժամիջոցները վերացնելու փոխարեն: Նա խոստացավ ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերադարձնել հին, այլեւ նոր սահմանափակումներ կիրառել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



