Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բացահայտված 18 մլրդ դրամը միանգամից չի կարող մուտքագրվել բյուջե, դատարանը պետք է որոշի. Վարչապետի խորհրդական

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Իշխանափոխությունից հետո (հունիսի 26-ի դրությամբ) Հայաստանում յուրացումների կամ ապօրինի մեխանիզմների բացահայտման արդյունքում չարաշահումների ծավալը կազմել է շուրջ 18 մլրդ դրամ կամ 35 մլն դոլար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը՝ հավելելով, որ այդ գումարը հաշվարկվել է հրապարակային հնչեցված գումարների հանրագումարի արդյունքում:

 

Արտակ Մանուկյանն ընդգծեց, որ դա չի նշանակում, որ 18 մլրդ դրամ մուտքագրվել է պետական բյուջե. «Պետական բյուջե մուտքագրվելու համար անհրաժեշտ է որ լինի դատարանի որոշում, թեեւ կարող են լինել նաեւ դեպքեր, երբ անձը ընդունում է մեղքը եւ վերադարձնում է գումարը բյուջե՝ առանց դատարան հասնելու»,-ասաց նա:

 

Արտակ Մանուկյանը նկատեց, որ այնպես չէ, որ դատարանի որոշումների արդյունքում հենց այդ 18 մլրդ դրամը մուտքագրվելու է բյուջե. «Ասենք ես նկատել եմ X չափով չարաշահում, բայց հետո կարող է պարզվել, որ չարաշահման ծավալը մեծացել է, կամ փոքրացել է: Դատարանը կորոշի, թե որքան գումարի չափով կլինի բռնագանձումը: Այսինքն յուրացում բացահայտել դեռ չի նշանակում, որ այդ գումարը միանգամից վերականգնվում է բյուջե:

 

Իրականում այդ 18 մլրդ դրամը կարող է ավելի մեծ լինել. օրինակ, Մանվել Գրիգորյանի գործը այդ 18 մլրդ դրամի մեջ ներառված չէ, որովհետեւ գումարային արտահայտությամբ, հրապարակվել է միայն տուշոնկայի արժեքը՝ 7 մլն դրամ, բայց այնտեղ կային ավտոմեքենաներ, զենք-զինամթերք, անշարժ գույքի քանակ, որը եւս քննչական գործողություններից հետո կարող է գումարվի, կամ կարող է ազդեցություն չունենա»,-ընդգծեց վարչապետի խորհրդականը:

 

Հարցին, թե իր գնահատմամբ, այդ 18 մլրդ դրամից որքանը կվերականգնվի պետբյուջե, Արտակ Մանուկյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանը միայն դատարանը կարող է տալ, այդուհանդերձ նա վկայակոչեց վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին, որը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ 18 մլրդ դրամի շուրջ 25 տոկոսն արդեն իսկ վերականգնվել է, որը մոտ 4,5 մլրդ դրամի կարգի գումար է:

 

Արտակ Մանուկյանի խոսքով, պետբյուջե վերականգնվել չի նշանակում, որ միանգամից այդ գումարը նստել է բյուջեի հաշվին. «Դա կարող է պարզապես ֆիքսվել որպես պարտավորություն պետբյուջեի նկատմամբ: Մի դեպքում կարող է ուղղակի վճարվի, այլ դեպքում կարող է վճարվել ֆինանսական հաշվետվությունների ամփոփման պահին: Օրինակ, «Ալեքս Գրիգ» ընկերության դեպքում բացահայտվել է մեխանիզմը, որից հետո նա կարող է այդ գումարը ֆիքել որպես պարտավորություն եւ գումարը բյուջե վերականգնվի ավելի ուշ»:

 

Արտակ Մանուկյանը նկատեց, որ իրենց համար գյուջե մուտքագրվող գումարներից շատ ավելի կարեւոր է ֆիքսել յուրացումների մեխանիզմները, որպեսզի դրանք այլեւս չգործեն. «Օրինակ, գնումների համակարգում մեծ խնդիրներ կան, անհրաժեշտ է բոլոր յուրացումների մեխանիզմները բացահայտել, ինստիտուտներ ձեւավորել, որ անկախ պաշտոնյայի կամքից կանխարգելեն յուրացումները: Սա ավելի կարեւոր է, քան գումարի բացահայտվող գումարի չափը»:

 

Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չենՌուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները