Երեւանում 630գ քաշով նորածնին սրտի վիրահատություն են կատարել (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության թիմը բժիշկ Գագիկ Հեբոյանի առաջնորդությամբ իրականացրել է ծայրահեղ ցածր ծննդյան քաշով (680գ) նորածնի սրտի վիրահատություն Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին ասվում է «նորք Մարաշ» բժշկական կենտրոնի ֆեյբուքյան էջում։
Հունիսի 26-ին կատարվել է բաց զարկերակային ծորանի լիգացիա 630գ քաշով նորածնի մոտ։ Սա նվազագույն քաշով պացիենտն է, ով երբեւիցե Հայաստանում կրել է սրտի վիրահատություն։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, աղջնակի վիճակը կայուն է։

1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



