Մալիում անհայտ անձինք հարձակում են գործել ֆրանսիացի զինվորականների դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիի հյուսիսում անհայտ անձինք հարձակվել են ֆրանսիացի զինվորականների վրա, զոհվել է վեց ֆրանսիացի զինծառայող: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի: Վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Հաղորդվում է, որ ռումբը պայթել է Գաո քաղաքում ֆրանսիական-մալիական կետի մոտակայքում: Պայթյունին հետևել են կրակոցներ:
Աղբյուրի խոսքերով՝ անհայտ անձինք պայթուցիկով մեքենան թողել են ճանապարհին: Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ մոտեցել է ֆրանսիացի զինվորների զրահապատ ավտոմեքենան:
Ֆրանսիան Սահարա-Սահել շրջանում իրականացնում է «Բարխան» գործողությունը, որի նպատակն է աֆրիկյան Սահել շրջանի կայունացումը և ահաբեկչության դեմ պայքարը: 2013 թվականից Ֆրանսիան Մալիում գործողությանը մանսակցելու համար ուղարկել է մոտ 4 հազար զինծառայող:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



