Ֆրանսիայում հանցագործը բանտից փախուստի է դիմել ուղղաթիռով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում ավազակային հարձակման համար 25 տարվա ազատազրկման դատապարտված հանցագործ Ռեդուան Ֆաիդը փախուստի է դիմել ֆրանսիական բանտերից մեկից ուղղաթիռի օգնությամբ, գրում է Parisien-ը:
Թերթի տվյալներով՝ հանցագործը փախուստի է դիմել կիրակի առավոտյան Սեն Է Մարն դեպարտամենտում գտնվող բանտից: Հաղորդվում է, որ փախուստի ընթացքում Ֆաիդին օգնել է երեք զինված մարդ:
Միջադեպի հետևանքով վիրավորներ չկան:
Ֆաիդը քրեակատարողական հիմնարկից հեռացել է ուղղաթիռով, որը գրանցված է եղել Բելգիայում: Ավելի ուշ ուղղաթիռը հայտնաբերվել է այրված՝ Փարիզի արվարձաններից մեկում:
Հինգ տարի առաջ Ֆաիդն արդեն բանտից փախուստի հաջող փորձ էր ձեռնարկել: Այդ ժամանակ նա պայթեցրել էր բանտի պատը և պատանդ վերցրել հաստատության մի քանի աշխատակցի:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



