ՊՊԾ գնդի գրավմանը զոհվածների հարազատները կասկած ունեին արդար դատաքննության մասին. վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր, ՀՀ դատախազության տոնին նվիրված միջողառման ավարտին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատների հետ ունեցած հանդիպումից:
Նա նշել է, որ հարազատների մոտ տարբեր մտահոգություններ են եղել արդարադատության իրականացման շուրջ, նրանք հարցեր են ունեցել, թե կլինի՞ քաղաքական դատավարություն և քաղաքական որոշումներ:
«Բնականաբար, մեր հավաստիացումն այն է, որ պետք է իրականացվի արդարադատություն»,- ասել է վարչապետը:
Նշենք, «Սասնա ծռերի» հնչեղ գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է ու նրանք արդեն ազատության մեջ են:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



