Նյու Դելիի բնակարաններից մեկում ոստիկանությունը նույն ընտանիքի 11 անդամի դի է հայտնաբերել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆույն ընտանիքի առնվազն 11 անդամ կիրակի օրը մահացած վիճակում հայտնաբերվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի բնակարաններից մեկում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Hindustan Times թերթը եւ աղբյուրը ոստիկանությունում:
Աղբյուրի համաձայն՝ տունը պատկանում էր գործարարին, որը խանութ եւ կաթնամթերքի արտադրամաս ուներ: Տեղական ժամանակով ժամը 8.00-ին հարեւանը մտել է բնակարան, որի դուռը բաց էր, եւ հայտնաբերել էր ընտանիքի անդամների մարմինները, այդ թվում նաեւ՝ գործարարի: Հարեւանը զանգահարել էր ոստիկանություն, ինչից հետո մարմինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտարարել են նրանց մահվան մասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածների թվում են չորս տղամարդ, երեք կին եւ չորս աղջիկ: Մահացածների կողքին որեւէ գրություն չի հայտնաբերվել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



