Բիթքոինի արժեքը պահպանվում է 6 հազար դոլարի մակարդակում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրկուշաբթի օրը բիթքոինի գինը աննշան նվազել է, մինչդեռ ուրբաթ օրվա դրությամբ այն շարունակում է պահպանվել 6 հազար դոլարից բարձր նշագծում, վկայում են աճուրդի տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի փոխանցմամբ՝ բիթքոինի արժեքը նվազել է 0.87 տոկոսով՝ մինչեւ 6.322 հազար դոլար: Միեւնույն ժամանակ, Binance-ի տվյալներով, բիթքոինի արժեքը նվազել է 1.49 տոկոսով՝ մինչեւ 6.295 հազար դոլար:
Այլ կրիպտոարժույթների արժեքը նույնպես նվազել է: Ethereum-ը` 1.1 տոկոսով՝ հասնելով 448.36 դոլարի, Ripple-ը` 0.74 տոկոսով՝ մինչեւ 0.45 դոլար, Bitcoin Cash-ը՝ 1.49 տոկոսով՝ մինչեւ 727.83 դոլար:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



