Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Առաջին օդագնացը Ռայտ եղբայրները չեն, այլ... կառապան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Առաջին ինքնաթիռը նախագծել են ամերիկացի Ռայտ եղբայրները և իրականացրել են օդից ծանր սարքով առաջին թռիչքը: 1902–ի վերջին նրանք մի շարք թռիչքներ իրականացրեցին, որից ամենաերկարատևը 26 վայրկյան էր, հեռավորությունը՝ 190 մետր: 

Իրականում այդպես չէ: Այն մարդու անունը, ով առաջին անգամ թռել է օդից ծանր սարքով դեռևս 1853 թվականին, հայտնի չէ, բայց հայտնի է, որ նա կառապան էր աշխատում: 

Պատմությունն այսպիսին է: Յորկշիրցի արիստոկրատ Ջորջ Կեյլին (1773–1857) օդագնացության պիոներներից էր: Նա դեռևս երիտասարդ հասակից ուսումնասիրում էր թռչունների թռիչքը և կարողացավ նկարագրել թռիչքի դեպքում «վեր բարձրացնող ուժի, ճակատային դիմադրության» մեխանիզմը, որի շնորհիվ և ստեղծեց մի շարք թռչող սարքերի նմուշներ: Ընդ որում, նա նախագծել և կառուցել է ինչպես շարժիչներով ( շոգեշարժիչ, վառոդային շարժիչ) սարքեր, այնպես էլ պլաներներ (առանց շարժիչի թռչող սարքեր): Հենց պլաներներն էլ նրան հաջողություն բերեցին (ի դեպ, Ռայտ եղբայրները ևս առաջին անգամ պլաներով են թռել):

Երեք տասնամյակ Կեյլին փորձարկում էր իր սարքերը, փոփոխություններ մտցնում, նորը կառուցում, նորից փորձում, և վերջապես 1853 թվականին նա զգաց, որ իր սարքը կարող է կենդանի «ուղևոր» օդ բարձրացնել: Բրոպտոմ–Դեյլ տեղանքում Կեյլիին վերջապես հաջողվեց համոզել իր կառապանին քշել «հրեշանման սարքը»: Այդ կառապանն էլ հենց եղավ օդից ծանր սարքով առաջին անգամ թռած մարդը: Թռիչքը հաջող անցավ, բայց կառապանը վայրէջքից հետո բողոքեց, որ նրան վարձել են ձիերին կառավարելու համար, այլ ոչ թե թռչելու:

Ջորջ Կեյլիից բացի, մինչև Ռայտ եղբայրները, պլաներներով բազմաթիվ թռիչքներ է իրականացրել նաև Օտտո Լիլենտայլը (1848– 1896), ով, ի դեպ, այդպիսի մի թռիչքի ժամանակ էլ հենց ջախջախվել է ու մահացել:

 Համարվում է, որ Ռայտ եղբայրներին առաջինն են համարում այն պատճառով, որ իրականացրել են առաջին կառավարվող թռիչքը, բայց 1901 թվականին կառավարվող թռիչք է իրականացրել Ալբերտո–Սանթոս Դյումոնը՝ զանգվածային միջոցառման ժամանակ պտտվելով Էյֆել յան աշտարակի շուրջը (իհարկե, պետք է նշել, որ դա կատարվել է օդից թեթև սարքով):

Իրականում Ռայտ եղբայրներին առաջինը համարելու պատճառն այն է, որ նրանք անմիջապես արտոնագրել են իրենց գյուտն ու թռիչքը, իսկ նրանցից առաջ նույն բանը արածները արտոնագրում չեն իրականացրել: Առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին արտոնագրել «Թավշյա հեղափոխությունը», քանի որ դրանից առաջ ոչ մեկը դա չի արել, անգամ Սահակաշվիլին: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ օգուտ կտա Հայաստանին: Օրինակ, Պապուա Նոր Գվինեաում կատարվում է «թավշյա հեղափոխություն» և արտոնագրային իրավունքով կառավարության կազմի երկու նախարարական աթոռ տրվում է մեզ՝ հայերիս: Լա՞վ է: Իհարկե, լավ է:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի