Բիթքոինն արժեւորվել է մինչեւ 6,5 հազար դոլար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱշխարհում ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինի արժեքը բարձրացել է ավելի քան 5 տոկոսով՝ հասնելով 6,6 հազար դոլար մակարդակին: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 5,06 տոկոսով, մինչեւ 6,654 հազար դոլար: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինն աճել է 5,52 տոկոսով, մինչեւ 6,64 հազար դոլար:
Դրական աճ են գրանցել նաեւ մյուս կրիպտոարժույթները. Ethereum-ը թանկացել է 7,29 տոկոսով, մինչեւ 481,96 դոլար, XRP-ն՝ 11,66 տոկոսով, մինչեւ 0,51 դոլար, Bitcoin Cash-ը՝ 11,33 տոկոսով, մինչեւ 813,11 դոլար: CoinMarketCap-ի տեղեկություններով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 275,52 մլրդ դոլար: Բիթքոինին է բաժին ընկնում ամբողջ շուկայի մոտ 41,4 տոկոսը: