Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության մամուլի Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: «Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



