Բանկը պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք Բանկում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչև չորս տարի ժամկետով:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...



