Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մժեղների» պտույտը իշխանությունների շուրջ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն որերորդ հայտարարությունն  է հնչում, թե՝ արդեն ստեղծել կամ ստեղծելու ենք կուսակցություն, որպեսզի պաշտպանենք Նիկոլ Փաշինյանին, ավելի ստույգ՝ այն քաղաքական միավորին, որը կգլխավորի վերջինս արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ինձ մոտ տհաճ դեժավյու է առաջանում նման հայտարարություններից հետո: Իսկ դուք չունե՞ք նման զգացողություն:

«Փաստ» թերթի նախորդ համարում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը խոսել էր պիգմեյ կուսակցությունների մասին: Այդպիսիք Հայաստանի քաղաքական գունապնակում քիչ չեն եղել ու այսօր էլ քիչ չեն: Լավագույն դեպքում մի «Գազելի» ուղևորաչափ անդամներ ունեցող կուսակցություններն իրենց գոյությունը քարշ են տվել առավել հզոր ու մեծ կուսակցությունների ստվերի տակ: Եթե ավելի պարզ արտահայտվենք, ապա պարբերաբար ֆինանսավորվել են այդ ուժերից (նախկինում՝ հիմնականում ՀՀԿ– ից), որ ընտրությունների ժամանակ գոնե հայտարարությունների մակարդակով սատարեն այդ ուժին կամ ուժերին՝ բարոյական ազդեցություն ապահովելով հասարակության վրա: Որոշ ուժեր, որպես պարգևատրում տեղ են ստացել ուժեղի համամասնական ցուցակում՝ առաջիկա հինգ տարվա համար ապահովելով կուսակցությունիկի ղեկավարի փափուկ աթոռն ու ապահով մանդատը, այսպիսով՝ ապահովել նաև այդ պիգմեյ ուժի գոյությունը: 

Այդպիսի կուսակցությունների անունները ոչ ոք ի վիճակի չէ հիշել հաճախ նույնիսկ այդ կուսակցությանն ինչ–ինչ ընկերական, բարեկամական կապերի արդյունքում անդամագրված անձանց մեծ մասը: Բայց դրանց ղեկավարների անունները շատ խոսուն են: Չնյարդայնացնեմ ընթերցողներին՝ ևս մեկ անգամ այդ անունները հրապարակելով, դրանք հանրությանը շատ էլ հայտնի են՝ յուրաքանչյուրն իր բնորոշմամբ: Ուղղակի արձանագրենք, որ նման վիճակի սովոր քաղաքական դաշտը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել պիգմեյականության սինդրոմից: Հասկանալով հանդերձ, որ նոր Ընտրական օրենսգրքով եթե նույնիսկ անցողիկ շեմը ոչ թե 4, այլ 2 տոկոս դարձնեն, միևնույն է՝ իրենք խորհրդարան չեն անցնելու, ոմանք ամեն դեպքում որոշում են հասարակական կազմակերպության կարգավիճակը փոխել քաղաքական կազմակերպության կարգավիճակով: Նման իրավիճակը հաստատում է այն տեսակետը, որ սույն «գործիչների» առաջնային խնդիրը ջրի երեսին մնալն է, քաղաքական ալեկոծությունների արդյունքում հատակում չհայտնվելն է, այսինքն՝ բացառապես սեփական նեղանձնային կամ, եթե շատ կուզեք, նեղկուսակցական շահերից ելնելով:

Եվ դարձյալ խնդիրն այդ պահին իշխանության ղեկին գտնվողին կպած լինելն է, հենց նրան սատարելը՝ նրա հետ դաշինք կազմելու կամ գոնե նրա ցուցակում մեկ տեղ փախցնելու համար:

Դժվար է ասել, թե որքանով կհաջողվի Նիկոլ Փաշինյանին՝ խուսափել քաղաքական «մժեղներին» իր կողքը պահելու գայթակղությունից: Նախորդներին դա չհաջողվեց: 

Իսկ հասարակությունն ընտրությունների շեմին հաղթահարած կլինի ներկայիս էյֆորիան, իսկ սառը դատողության պարագայում դժվար կլինի արդարացնել, թե ինչու է այս կամ այն անձը հանկարծ քսմսվում այս կամ այն ուժին:

Համաձայն ենք՝ Հայաստանում կուսակցությունների թվաքանակը չափազանց մեծ է, ու շատ ավելի ճիշտ կլիներ, եթե մի շարք կուսակցություններ ուղղակի լուծարվեին ու միանային առավել մեծ կուսակցություններին: Նույնը վերաբերում է նաև հասարակական կազմակերպություններին, որոնք փորձում են քաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ: Բայց դրա համար հազիվ թե կարիք կա ստեղծել նոր կուսակցություն, որպեսզի այն լուծարես ու միանաս ուրիշին: Ուղղակի անդամագրվեք գործողներին ու վերջ: Իսկ դաշինքներ սովորաբար կնքվում են կայացած կուսակցությունների միջև, այլ ոչ նրանց, որոնց անդամները միասին լավագույն դեպքում տեղավորվում են մեկ սենյակում, ընդ որում՝ շատ ազատ...

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի