Լավրովը եւ Պոմպեոն քննարկել են Պուտինի եւ Թրամփի առաջիկա հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը եւ Պոմպեոն քննարկել են հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք ռուս-ամերիկյան առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, այդ թվում ռազմավարական կայունության ոլորտում, ինչպես նաեւ համաշխարհային օրակարգի որոշ արդիական հարցեր, ներառյալ Սիրիայի եւ Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



