«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցնում է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները պահպանելու մասին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում: Այս մասին տեղեկացրին ընկերությունից:
Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջների մի քանի դրույթներ՝
- չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,
- չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,
- չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,
- չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված գազի բալոններ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



