Անգլիայի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեց (տեսանյութ)
ՍՊՈՐՏ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են. վերջին ուղեգիրը բաժին հասավ Անգլիայի ընտրանուն:
1/8 եզրափակչում Անգլիայի հավաքականը ուժերը չափեց Կոլումբիայի ընտրանու հետ: Անգլիացիները մինչև խաղի վերջնամասը հաղթում էին նվազագույն հաշով: Սակայն կուլբանցիները ավելացված ժամանակում խփեցին պատասխան գոլը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ
57-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից գոլ խփեց Հարի Քեյնը: Պատասխան գոլը իր հաշվին գրանցեց Յերի Մինան (90+3'): Լրացուցիչ ժամանակում գոլերը չգրանցվեցին և հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով. 4:3 հաշվովով հաղթեցին անգլիացիները:
Քառորդ եզրափակչում անգլիացիները կմրցեն շվեդների հետ:
Քառորդ եզրափակչի զույգեր.
Ուրուգվայ-Ֆրանսիա
Բրազիլիա-Բելգիա
Ռուսաստան-Խորվաթիա
Շվեդիա-Անգլիա
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



