Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էյֆորիայից դեպի քաղաքական գնահատական. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լրատվամիջոցների ու սոցցանցերի հայկական հարթակը «պայթեցրեցին» նախկին ՊՆ Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, հետախուզում հայտարարելու որոշման և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը: Ինչ խոսք, շատերի համար սպասված, շատ շատերի համար էլ անհավատալի թվացող լուրեր էին, սակայն, արտաքին սենսացիայից զատ, հետաքրքիր էր տեսնել այս իրողությունների քաղաքական ենթատեքստը:

Նախ, պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախության պատմության երկու աննախադեպ ողբերգություն–ոճրագործությունները` հոկտեմբերի 27–ը և մարտի 1–ը, զուտ մարդկային ու հասարակական ողբերգություն լինելուց զատ, նախ և առաջ, իրողություններ էին,որոնց վրա կառուցվեցին, ինչպես շատերն ասում են, քոչարյանասերժական քաղաքական համակարգերը: Ըստ էության, Հայաստանի հետագա զարգացման ուղղությունը, որակն ու բնույթը որոշվեց ոչ թե հոկտեմբերի 27–ի սպանդով, այլ դրան հաջորդած քաղաքական զարգացումներով ու կոմպրոմիսներով: Մեծ հաշվով, որքան էլ կոպիտ կարող է հնչել, Վազգեն Սարգսյանի սպանության կոնտրիբուցիան (ռազմատուգանք) Հանրապետական կուսակցության համար դարձավ ներկայությունը իշխանության ամենավերին էշելոններում: Բացի սրանից, հենց հաջորդած անցուդարձերում ձևավորվեց քոչարյանական վարչակարգը՝ հիմնված ուժային մեթոդների, կիսաքրեական ու օլիգարխիկ տարրերի վրա: Ըստ էության նման տրամաբանության մեջ զարգացան իրադարձությունները նաև մարտի 1–ից հետո: Ներկայումս միամտություն կլինի կարծել, թե Սարգսյանը կամ սարգսյանական վարչակարգը հեշտությամբ մարսեց մարտիմեկյան իրադարձությունները: Սակայն այն փոքրիկ ու կուլիսային քայլերով ամեն ինչ արեց քոչարյանական համակարգից տարանջատվելու և մեծ հաշվով սահմանագիծ քաշելու համար: Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը, թեկուզ իրեն հատուկ ոչ հրապարակային և անուղղակի տեքստով, սակայն, այնուամենայնիվ, գրեթե հրաժարվեց մարտի 1–ի և ընդհանրապես քոչարյանական վարչակարգին հատուկ երևույթների պատասխանատվությունից: 

Առկա իրավիճակում, սակայն, հարց է առաջանում, թե ինչ դիրքորոշում կորդեգրի ներկա վարչակարգը նախորդների քաղաքական գնահատականի հարցում: Քաղաքական գնահատական, քանի որ մարտի 1–ի բացահայտումը նախ և առաջ քաղաքական գնահատական է քոչարյանական վարչակարգին: 

Այսօր հարցաքաննության են կանչվում, ձերբակալվում են տարբեր անձինք, բացահայտվում են չարաշահումներ և այլն, սակայն լայն հայացքի դեպքում, մենք այստեղ գործ ունենք մասնավոր անհատների և մասնավոր գործունեության հետ: Արդյո՞ք հենց այսքանով ամեն ինչ կսահմանափակվի` թեկուզ և շատ կարևոր բացահայտումներով, թե՞ այնուամենայնիվ, այս բոլոր երևույթներին միավորում է վարչակարգի տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, փիլիսոփայություն, որը պարզապես պարտադրում էր կոռուպցիան: Հենց այս ելակետն էլ պետք է դառնա քաղաքական գնահատականի հիմքը, քանի որ հակառակ դեպքում մենք գործ կունենանք կիսատ բացահայտման հետ. կիսատ այն պարզ պատճառով, որ ներկայումս արդեն հայտնի բացահայտումները ենթադրում են չափազանց լայն կոռուպցիոն շղթաներ, որոնց մասին հնարավոր չէր իշխանության վերին օղակների անտեղյակությունը, այսինքն՝ ներկա իշխանությունը պետք է հստակ հայեցակարգ ձևավորի, թե ինչ գնահատական է տալու նախորդներին: Իսկ բացահայտումները` թող շարունակվեն, դրանք միայն օգնում են: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան