Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կծիկի ծայրը երևում է, մնում է տեսնել շարունակությունը.. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

130 միլիոն օնլայն կազինոներին, 170 միլիոն չարաշահում Հ1–ում, 2 միլիարդ դրամ չվճարված հարկեր, մի խոսքով` գլխապտույտ առաջացնող միլիոններ և միլիարդներ: Հենց միայն այս թվերից կարող ենք ենթադրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տարիներ շարունակ ունեցել են արժանավայել ապրելու հնարավորություն, սակայն այդ հնարավորությունը պարզապես գողացվել ու մսխվել է. մեկից գողացվել է արժանավայել կենսաթոշակը, մյուսից աշխատավարձը, մեկ ուրիշից` պատիվն ու արժանապատվությունը: Սակայն այս ամենի մեջ ամենացավալին, նույնիսկ ողբերգականը, երևացող կողոպուտը չէ, այլ այն, որ մենք տեսնում ենք ընդամենը ամենափոքր հատվածը:

Պատկերացնում եք, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը պատասխանատվության չենթարկվելու այնպիսի վստահություն է ունեցել, որ պարզապես օնլայն կազինոներում տարվել է 130 միլիոն դրամ (հետո վերականգնել է, թե չի վերականգնել, այլ հարց է. նախ՝ որտեղից այդքան գումար՝ վերադարձնելու համար, իսկ կազինոների թեման արդեն բարոյական հարթության մեջ է), կամ գուցե այլոք են տարվել նրա անվան տակ, սա էական չէ, էականն այն է, որ դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են ծախսվել հիմնադրամի գումարները` միլիոնավոր դոլարներ: Դոլարներ, որոնք հավաքվել էին համայն հայության ջանքերով, արդյոք կա՞ երաշխիք, որ այդ 130 միլիոն դրամը ծովի մեջ մի կաթիլ չէ, որ տարիներ շարունակ հիմնադրամին տրվող միլիոնավոր դոլարների նվիրատվությունների ճակատագիրը նույնական չի եղել այդ 130 միլիոնի հետ: 

Խնդիրն այստեղ բոլորովին էլ Արա Վարդանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և նույնիսկ այդ վերադարձված կամ չվերադարձված 130 միլիոնը չէ, այլ ընդհանուր անպատժելիության ու թալանի փիլիսոփայությունը կամ վերջինիս ծավալները: Ի վերջո, բոլորս էլ գիտենք, որ իշխանությունները և նրանց շուրջ հավաքվածները «ուտում են», բոլորս լսում էինք այս և շատ այլ հիմնադրամների նկատմամբ անվստահության աճի մասին, դա երևում էր անգամ հանգանակվող գումարների շարունակական նվազումից: Բայց որևէ մեկս չէր կարող պատկերացնել ծավալներ: Սակայն այս զգացմունքային կողմն էլ թողնենք մի կողմ: Զուտ «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ. յուրաքանչյուր տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նիստ էր գումարում, հաշվետվություններ ստուգում ու հաստատում, ծրագրեր հաստատում և մի՞թե որևէ մեկը չէր տեսնում ֆինանսական չարաշահումները: Իհարկե, տեսնում էր, ավելին` սա նշանակում է, որ խնդիրը միայն տնօրենի թուլությունը չէ օնլայն խաղերի նկատմամբ, այլ խոսքը շատ ավելի լայն մասշտաբներ ունեցող կոռուպցիոն շղթաների մասին է: 

Մյուս կողմից, 2012–2017 թվականներին «Գրանդ Թորնթոն Արմենիա» ընկերության պատվերով «Հայաստան» համահայկական հիմնադրամում մոնիթորիգ է իրականացրել «Նորաշեն ՆՏ ԱԿ» ընկերությունը: Հասկանալի է` որևէ բան չի գտել, իսկ հիմնադրամի կայքում դրված մոնիթորինգի հաշվետվությունները` կատարյալ մաքուր են: Ինչ են ստացել նման կատարյալ մաքուր մոնիթորինգ անցկացնելու դիմած «Գրանդ Թորոնթոնն» ու մոնիթորինգն իրականացնող կազմակերպությունը, թողնում ենք ընթերցողի ենթադրությանը: Վերջապես գալով հենց մոնիթորինգ իրականացնող «Նորաշեն ՆՏ ԱԿ» կազմակերպությանը, պարզվում է` վերջինս բավական առեղծվածային բնույթ ունի, այս բառակապակցությամբ համացանցային որոնումները ցույց են տալիս միայն մեկ նման անվանումով անհատ ձեռնարկատերի կազմակերպություն` Ծաղկաձոր համայնքում, կազմակերպությունը ունի հասցե, սակայն չունի կայք, համացանցում ոչինչ հնարավոր չէ գտնել այս կազմակերպության և նրա նախագահ Գ.Բաղդասարյանի մասին, ում կնիքով և ստորագրությամբ կնքված է հիմնադրամում կատարված աուդիտի հաշվետվությունը: Այլ կերպ ասած` Արա Վարդանյանի թուլությունը օնլայն խաղերի նկատմամբ միայն կծիկի մի ծայրն է, ամբողջ կծիկը, հուսանք, կքանդվի շատ մոտ ապագայում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի