Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Էդիկ Բաբայանի հետ շփվելու ընթացքում, բացի «ջան»-ից ես իրենից այլ բան չեմ լսել. Գրիգոր Գրիգորյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Իմ կյանքում երբեք ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել եւ չէր էլ կարող բարձրացնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ)`անդրադառնալով այն տեղեկություններին, որ Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը ժամանակին իրեն էլ է ծեծել և խոշտանգումների ենթարկել: Ըստ հրապարակված տեղեկությունների, 2014 թվականի մայիսին Գրիգոր Գրիգորյանը հենց այդ պատճառով էր լքել ԲՀԿ-ն: Հիշեցնենք, այն ժամանակ Գրիգոր Գրիգորյանը ԲՀԿ-ն լքելու իր քայլը պարզաբանեց առողջական խնդիրներով: Խոսակցություններ կան, որ նա այդ ժամանակ իսկապես առողջական խնդիրներ է ունեցել եւ 15 օր անցկացրել է հիվանդանոցում, բայց հենց Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի եւ խոշտանգումների արդյունքում: Ըստ լուրերի, կուսակցական մի հավաքի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայհոյել է Գրիգոր Գրիգորյանին, վերջինս էլ նրան հայհոյանքով է պատասխանել, ինչն էլ առիթ է դարձել Գրիգորյանի եւ Բաբայանի «առճակատման»:

Այս ամենը Գրիգոր Գրիգորյանը համարում է «մատից ծծած եւ հիմար» լուրեր: Ինքը չգիտե`ովքե՞ր եւ ի՞նչ նպատակով են շրջանառում նման լուրերը: Վերահաստատում է, որ 2014 թվականին ինքը ԲՀԿ-ից իրականում դուրս է եկել առողջական խնդիրների պատճառով: Չի մանրամասնում, թե հատկապես ի՞նչ առողջական խնդիրների մասին է խոսքը: «Էդիկ Բաբայանի հետ շփվելու ընթացքում, բացի «ջան»-ից ես իրենից այլ բան չեմ լսել: Գագիկ Ծառուկյանի հետ էլ ես ոչ մի անգամ վեճ չեմ ունեցել`ոչ առանձին, ոչ էլ մասսայական`կուսակցական նիստի ժամանակ: Մենք ընկերներ են»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը`պատասխանելով հարցին`գուցե լեզվակռիվներ, անհամաձայնություններ են ունեցել, ինչը հիմք է տվել նման խոսակցությունների: «Երբեք, ոչ ոք ինձ վրա ձեռք չի բարձրացրել ու չէր էլ կարողանա`ով ուզում է լիներ, անպատիժ ձեռք բարձրացնել ինձ վրա… ես էլ լռեի…Չգիտեմ ի՞նչ քաղաքական խնդիրներ են լուծում կամ առհասարակ ի՞նչ խնդիրներ են լուծում, բայց այդ ամենն ինձ հետ կապելն անհնարին է: Ոչ Էդիկ Բաբայանը, ոչ էլ մեկ այլ մարդ երբեք ինձ վրա ձեռք չի բարձրացրել: Ինձ չճանաչող մարդը միայն կարող է նման բան ասել, գրել»:

Հիշեցնենք, Էդուարդ Բաբայանն օրերս ձերբակալվեց: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու մեջ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 


© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Թռիչքի ժամանակ տղա է ծնվել․ չվերթի անսպասելի դեպքըԱրարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին