Ողբերգական վրաերթ Գյումրիում. տուժողը տեղում մահացել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳյումրիում այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Գյումրիի Երեւանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Հովհաննես Տատոյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



