Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ամուլսարի թնջուկը. բարդ խնդիր՝ Փաշինյանի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել Ամուլսար: Նման որոշումը սպասելի էր մի շարք հանքամանքներից ելնելով: Նախ, պետք է նշել, որ վարչապետը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Ամուլսարում արդեն մեկ շաբաթից ավել ցույց անող երիտասարդ ակտիվիստները որոշակի կշտամբանքով խոսեցին Փաշինյանի՝ իրենց չաջակցելու փաստի վերաբերյալ: Ակտիվիստները նաև հիշեցրին վարչապետին, որ ապրիլին ծայր առած պայքարի ողջ ընթացքում նրանք Փաշինյանի կողքին էին: Հետևաբար, ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ Ամուլսար չգնալ Փաշինյանն ուղղակի չէր կարող, հակառակ դեպքում՝ կստացվեր, որ նա «քցում» է այն մարդկանց, ովքեր նպաստել են թավշյա հեղափոխության հաղթանակին: Փաշինյանը գնաց՝ ապացուցելու համար, որ դա այդպես չէ: Սակայն նա գնաց նաև այլ պատճառով: Խնդիրը նրանում է, որ Ամուլսարն այս պահին երկրի միակ թեժ կետն է, որտեղ դեռևս շարունակվում է բողոքը՝ այս կամ այն դրսևորումներով: Այստեղ իրավիճակի կայունացումը բխում է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, հատկապես, երբ նա իր ելույթներում հաճախ է ակնարկել, որ Ամուլսարի ցույցերն իրականում սաբոտաժ են կառավարության նկատմամբ:

Եվ այժմ հարց է առաջանում՝ Փաշինյանը տեղյա՞կ է՝ ով կամ ովքեր են կանգնած այդ սաբոտաժի թիկունքում և մեկնում է Ամուլսար՝ ցույց տալու, որ նրանց մոտ ոչինչ չի՞ ստացվի, թե՞ նա մեկնում է Ամուլսար՝ սաբոտաժը կազմակերպողներին վեր հանելու նպատակով: Իրականում շատ հավանական է, որ այստեղ ոչ մի սաբոտաժ էլ չկա: Ամեն ինչ շատ պարզ է՝ արտասահմանյան հսկան միլիարդներ է ներդրել հանքի մեջ և այժմ որևէ կերպ չի պատրաստվում հրաժարվել իր ներդրումներից և պոտենցիալ շահույթից: Հակառակն առնվազն տարօրինակ կլիներ:

Մյուս կողմից՝ ոչ պակաս տարօրինակ կլիներ, եթե Ամուլսարի և Հայաստանի բնության պահպանությամբ մտահոգ մեր քաղաքացիները ձեռքները ծալած նայեին, թե ինչպես է Ջերմուկի մաքուր օդից և բուժիչ ջրից մնում միայն վառ հիշատակը: Այլ բան է, որ Փաշինյանի կառավարությունն այս պահին երկու քարի արանքում է հայտնվել: Նախկին իշխանություններն այնպիսի պայմաններով են Լիդիանին հրավիրել երկրի ընդերքը թալանելու, որ մեծագույն ցանկության դեպքում անգամ վերոնշյալ թալանչիներին դուռը ցույց տալը երկրի վրա միլլիոնների հասնող տույժ ու տուգանքներ է արժենալու: Այսինքն՝ դա պայմանագրային պարտավորություն է, որին համաձայնություն են տվել նախկին իշխանությունները, և որին պատանդ է նոր կառավարությունը: Հետևաբար, Փաշինյանի համար օրակարգային է դարձել կարճ ժամանակամիջոցում գտնել կոնսենսուս, ինչը, եկեք ընդունենք՝ բարդ խնդիր է…

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի