Գիտնականները երկրաշարժերը կանխատեսելու ճշգրիտ միջոց են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսլանդացի գիտնականները օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ սեյսմիկ ակտիվությունը հայտնաբերելու և գնահատելու նոր միջոց են գտել: Նրանք հայտնաբերել են, որ սովորական մալուխը չափազանց զգայունակ է հողաշերտի շարժման և նախնական ցնցումների հանդեպ՝ գրում է BBC:-ն
Գիտնականները փորձարկումներ են կատարել երկու էլեկտրակայանները միացնող օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ. մալուխի միջով ոչ մեծ լազերային իմպուլս է հաղորդվել, որը բավական է եղել մալուխի ողջ երկայնքով տատանումները որոշելու համար:
Երկրաշարժի կանխատեսման նոր տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականները կկարողանան ճշգրիտ որոշել սեյսմիկ ակտիվության վայրը, ժամը և զգալիորեն արագացնել բնակչության տարհանման գործընթացը: Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկվում է Մեքսիկայում և Ճապոնիայում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



