Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը՝ «Վերջին հայրիկը» սերիալի և դերասանական կազմի մասին

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին ATV հեռուստաընկերությամբ մեկնարկում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը, բայց սա միակ նորությունը չէ՝ կապված հեռուստաալիքի նոր հաղորդումների և սերիալների հետ։ BlogNews.am-ը զրուցել է «Վերջին հայրիկը» սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, ում գրչին են պատկանում բազում սերիալների սցենարներ, ինչպես նաև «Անավարտ թռիչքը» գեղարվեստական ֆիլմի սցենարը:

«Երբ  աշխատելու առաջարկ ստացա ATV հեռուստաընկերությունից, մտածեցի՝ ինչ անեմ, քանի որ շատ բարդ է անել մի բան, ինչ չի եղել, և որոշեցի ստեղծել սերիալ տղամարդու պատմության մասին: Այս սերիալում էլ կլինի սեր, բայց դա չի լինի հիմնական գիծը, այստեղ ավելի շատ հայր-տղա երեխա հարաբերություններն են»,-պարզաբանեց Անահիտը:

Բացելով սերիալի մասին փակագծերը՝ Անահիտը նշեց. «Պատմությունն այն մասին է, որ տարիներ հետո նույն ընտանիքի երեք սերունդների տղամարդիկ հանդիպում են իրար: Ազատազրկումից վերադառնում է Դավիթ անունով կերպարը, ում հայրը սպասում է տանը, նա ունի տասնչորս տարեկան տղա։ Հերոսի հոր կերպարում խաղում է դերասան Գուժ Մանուկյանը: Նրանք հանդիպում են, և շատ հետաքրքիր պատմություններ են սկսվում, և քանի որ տղան ընդամենը տասնչորս տարեկան է և չի կարողանում շատ բան ճիշտ գնահատել, չնայած որ իր հասակակիցներից ավելի լավ է դատում, նա հորը շատ հարցերում է մեղադրում, բայց հայրն էլ փորձում է հակառակն ապացուցել և ցույց տալ, որ նա սխալ չէ։ Հետո, սակայն, տեղի է ունենում մի բան, որ վերջ է դնում նրանց կոնֆլիկտին, որովհետև ընտրություն չի մնում: Կա մի շատ կարևոր հանգամանք, որ ամեն ինչին վերջ է դնում, դրա մասին դեռ չեմ խոսում, դա կպարզվի երկրորդ կամ երրորդ սերիայում»:

Անահիտն իր բոլոր սերիալները գրում է՝ իրական հիմքերից ելնելով, իհարկե նաև խոստովանում է, որ եթե չավելացնի գեղարվեստական լուծում, սերիալը լիարժեք չի լինի. «Երբեմն մարդիկ երբ նայում են սերիալը, ասում են, որ նման բան չի կարող լինել, բայց իրական կյանքում ամեն ինչ էլ պատահում է»:  

Դերասանական կազմին ընտրել է Անահիտը, ոմանց հետ էլ առաջին անգամ է աշխատելու։ «Միայն Վարդան Հովսեփյանն է, ում հետ նախկինում աշխատել եմ, Գուժ Մանուկյանի, Լիանայի, Ռոբերտ Հակոբյանի, Արման Մարտիրոսյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, իսկ վերջինիս հետ մեր ծանոթությունը եղել է շատ կարևոր սցենարի համար, ես հասկանում էի, որ ամեն ինչ կարող եմ անել, բայց չէի պատկերացնում, որ կգտնեմ մի այնպիսի երեխա, որ կկարողանա մեծավարի խոսել և դա կընդունի: Երբ ես խոսում եմ նրա հետ, մոռանում եմ, որ նա ընդամենը 14 տարեկան է։ Նա բավականին հեշտացնում է իմ աշխատանքը»,-ընդգծեց Անահիտը:

Զրույցի վերջում Անահիտը հույս հայտնեց, որ սերիալը կսիրվի հեռուստադիտողի կողմից. «Ես երբեք չեմ պնդում, որ հեռուստադիտողը սխալ է, քանի որ ես միանշանակ գիտեմ, որ նրանց համար եմ անում, և եթե նրանց դա դուր չի գալիս, նշանակում է, որ իզուր եմ աշխատում: Ես ուզում եմ, որ հեռուստադիտողին դուր գա իմ աշխատանքը»:

Նշենք, որ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալը կարող եք դիտել ATV հեռուստաընկերությամբ նոյեմբերի 9-ից՝ ժամը 22:00-ին:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրը