ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ամուլսարի շուրջ քննարկման արդյունքում կողմերին չհաջողվեց համաձայնության գալ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋերմուկ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության և շահագործման դեմ բողոքող քաղաքացիների հանդիպման ընթացքում չհաջողվեց համաձայնություն ձեռք բերել:
ՀՀ վարչապետն առաջարկում էր ժամանակ տրամադրել կառավարությանը ստուգումներ անցկացնելու համար, ինչից հետո արդեն հանքի շահագործումը կամ կվերսկսվի, կամ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից: Սակայն ցուցարարները պնդում էին, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներն անընդունելի համարեցին այս տարբերակը: Հանդիպումն ավարատվեց առանց որևիցե համաձայնության, ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են ակցիաները:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



