Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին, ժամը 11:15-ի դրությամբ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 24-րդ կմ-ի մոտակայքում գտնվող թունելը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու մոտ մեկ ամիս:
Սահմանվել են տրանսպորտային երթեւեկության հետեւյալ այլընտրանքային երթուղիները.
Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների եւ երթուղային ավտոբուսների երթեւեկությունը իրականացնել՝
1. Մ-4 (Երեւան-Սեւան-Իջեւան)-Հ-26 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
2. Մ-3 (Երեւան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան):
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթեւեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ եւ մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



