Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետսահմանադրական կրքերը գիշերային կլկլոցներով «կտրենք». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 5–ը ՀՀ Սահմանադրության օրն էր և, ինչպես մնացած բոլոր տոների դեպքում է, ֆեյսբուքահայությունն այդ տոնական օրվան համահունչ փորձեց ինչ–որ կերպ «հիշատակում» անել: Ու եթե մի մասի համար դա ընդամենը հերթական ոչ աշխատանքային օրն էր ու հանգիստ խղճով կարող էին իրենց նվիրել ձմռան պաշար կուտակելուն, ապա ավելի ակտիվ օգտատերերը, «ինտելեկտուալները», օրենքին ավելի մոտ կանգնածներն ու Սահմանադրության կարևորությունից քիչ թե շատ հասկացողներն իրենց շնորհավորանքը «համեմում» էին երկրի հիմնական օրենքից որևէ հոդված մեջբերելով:

Անկեղծ ասած, այդ գրառումների բովանդակության ուսումնասիրման հարցն ամենից շատ պետք է որ հոգեբաններին և սոցիոլոգներին հետաքրքրած լիներ, այն տեսանկյունից, թե թավշյա հեղափոխությունից հետո այդ փաստաթղթի հանդեպ հասարակության վերաբերմունքն ու հասարակական ընկալումներն ինչ փոփոխության են ենթարկվել: Սակայն, պատկերացրեք, որ գրառումներն այնքան ստանդարտ էին, որ անգամ ոչ մասնագիտական աչքից չէր կարող վրիպել, թե հասարակությանը քիչ թե շատ հայտնի անձինք կոնկրետ ո՞ր դրույթն են ավելի կարևորում:

Առանց հստակ անուններ նշելու, միայն փաստենք, որ հիմնական հղումը սոցիալական ուղղվածություն ուներ, սակայն քիչ չէին նաև, օրինակ՝ հոդված 39–ին արված հղումները, որտեղ սահմանված է մարդու ազատ գործելու իրավունքը.

«Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»:

Անկեղծ ասած՝ այս հոդվածն ուշագրավ է այն առումով, որ Հայաստանում հիմնականում կիրառվում է առաջին նախադասության առաջին հատվածը միայն, իսկ մնացածի մասին հիմնականում հիշողներ չկան: 

Եվ այս պարագայում, հասկանալի չէ, թե, օրինակ, ինչպես պետք է կարգի հրավիրել գիշերվա ժամը 2–ին կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի վարորդին, որտեղից մի քանի շենք հեռավորությամբ անգամ լսվում է «…. ախ, ափսոս չեմ կարող գտնել սրտիդ բանալին …» երգի տառապատանջ աղերսանքը: 

Պարզ է, չէ՞, որ այս դեպքում նույնիսկ ոստիկաններին մեղադրել հնարավոր չէ, քանի որ յուրաքանչյուր խաչմերուկում ամեն կարմիր լույսի տակ կանգնող նման մեքենայի վարորդի պակաս չկա: Բայց հետաքրքիր է, թե գիշերվա կեսին նման երգի ելևէջներից դիվադադար եղած քաղաքացին ինչպե՞ս կարող է իր հանգստի իրավունքը պաշտպանել, առավել ևս, երբ դա չի խանգարում գիշերվա կեսին մեքենա քշելու վարորդի իրավունքին: Հիմա հարց՝ եթե նման դեպքերի համար օրենսդիրը հոդված չի նախատեսել, ուրեմն նման վարքագիծ դրսևորող վարորդը պարտականություններ չունի՞: Եթե այդպես է, ապա կեցցե Սահմանադրության նոր բովանդակությունը, որն ավելի շատ հիշեցնում է՝ «երբ, ինչ ուզեմ, այն էլ կարող եմ անել» եզրույթը, ոչ թե սահմանում, թե իրականում ինչ վարքագիծ պետք է ունենա 21–րդ դարի Հայաստանի բնակիչը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ֆինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ ԿարապետյանՋուր չի լինելու մինչեւ երեկո Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայտնի է, թե ով է ռումբ տեղադրել փոխգնդապետի մեքենայի տակԱյս տարի գրանցվել է վայրի բնության մեջ ծնված առաջին եղջերուն Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԹրամփը հրապարակել է նկար, որտեղ Հորմուզի նեղուցը նշված է որպես ԱՄՆ տարածքներից մեկը Ռուսաստանը շարունակում է ոչնչացնել Կիևի ռազմական ենթակառուցվածքները. Պեսկով Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի Փաստեր չկան, բայց վստահ ենք՝ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ. անհետ կորածի հարազատ Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ Ինչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութՀՖՖ նախագահը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» պատմական հաջողության համար 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար Հայտնի դերասանին ծեծի են ենթարկել առևտրի կենտրոնումԻրանը կարող է վնաu հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ տնտեսական շահերին՝ պատժամիջnցների ճնշման nւժեղացման դեպքում. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Անհայտ կորած մեր զավակներին գտնելու համար ասոցիացիա ենք ստեղծել, որ ծնողներով միասնական պայքարենք. անհայտ կորածի ծնող Ափին հայտնաբերվել է չորս մետր երկարությամբ ձուկ, որը կանխատեսում էր աշխարհի վերջըՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համար «Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինԿառավարությունում նշանակումներ և ազատումներ են եղել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին Նիկոլ Փաշինյանն ազատել է պաշտոնից Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենան բաժանվել է երկու մասի․ կան վիրավnրներ Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է. Արաղչի