Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան եւ այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային տարիների այլախոհ եւ ռուսաստանյան իրավապաշտպան Սերգեյ Գրիգորյանցը շաբաթ Մոսկվայում վրաերթի է ենթարկվել, հաղորդում է «Էխո Մոսկվին»։ Վարորդը դիմել է փախուստի։ Միջադեպի հետեւանքով Գրիգորյանցի ոտքն է վնասվել։
Տուժողը կարծում է, որ միջադեպը կարող է կազմակերպված լինել։ 77-ամյա Գրիգորյանցի խոսքով՝ վնասվածքը կխանգարի իր գրական աշխատանքին։
1975 թվականին Սերգեյ Գրիգորյանցը հակախորհրդային քարոզչության համար ձերբակալվել էր Պետական անվտանգության կոմիտեի կողմից եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման։ Ազատ արձակվելուց հետո 1982-1983 թվականներին տարածում էր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություն։ 1983 թվականին կրկին ձերբակալվել է իր իրավապաշտպան գործունեության համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



